|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է Երեւանի ավագանու առաջին նիստին չմասնակցելու որոշման մասին։
Պատճառնն այն է, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու երկու անդամ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել, որոնցից մեկը գտնվում է կալանքի տակ, իսկ մյուսը հետախուզման մեջ, հետեւապես ավագանիում այս կուսակցությունը կունենա 5 անդամ, որի պարագայում ընդդիմությունը չկարողանա քաղաքապետ ընտրել։
«Մնում է մեկ տարբերակ՝ գնալ ավագանու նոր ընտրությունների, իսկ դա անելու համար պետք է ընդամենը ներկա չգտնվենք անդրանիկ՛ նիստին, որ քվորում չապահովվի ու քաղաքապետ չընտրվի»,- նշել է Մարությանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» դաշինքն եւս հայտարարել է ավագանու նիստին չմասնակցելու որոշման մասին։