|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար։
Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը առանձին խոշոր դրամաշնորհային ծրագրով լծվել են ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ու ներկայության ուսումնասիրությանը։
Հ․ Մարությանի՝ ադրբեջանական ներկայության պաշտպանությամբ հանդես գալու ձգտումները անցած ամիս ՀՑԹԻ-ում կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել։
Լրագրողներին հորդորում եմ՝
ա․ ԿԳՄՍ-ից պահանջեք վերոնշյալ նամակ-հանձնարարականի տրամադրումն ու հանրայնացումը
բ․ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրինությունից պահանջեք տեղեկատվության տրամադրում՝ Հարություն Մարությանի, Հրանուշ և Լուսինե Խառատյանների մասնակցությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ուսումնասիրությանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հիմքերի ու բուն նպատակների վերաբերյալ։
Հայկ Դեմոյան
Պատմական գիտությունների դոկտոր