|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։
«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցել է նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն էին տարածեցել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:
Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս Ադրբեջանը ձերբակալվել է։