|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 23-ին բերման է ենթարկվել «Երկրապահ» պատգամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:
«Այսօր առավոտյան խուզարկել են Ալբերտ Բազեյանի տունը, ինչից հետո նա բերման է ենթարկվել
Հենց այս պահին, Ալբերտ Բազեյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում և մինչ այս պահը փաստաբանի մուտքն արգելված է», - նշել է նա:
Նկատենք, որ Ալբերտ Բազեյանը համարվել է ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի վստահելի մարդկանցից մեկը: Նա 1996 թ. ընտրվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, 1998 թվականին փետրվարին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարական տալու օրերին, Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Ա.Բազեյանի գլխավորությամբ ստեղծվել էր «Երկրապահ» պատգամավորական խումբը, որն ապահովեց թավշյա իշխանափոխությունը ՀՀ-ում:
1999 թ. կրկին ԱԺ պատգամավոր է ընտրվել արդեն «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով, եղել ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնություն» խմբակցության անդամ։
1999-2001 թթ. եղել է Երևանի քաղաքապետ։