|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, մյուսները` համոզված, որ նրա մնալու դեպքում մենք նորանոր կորուստներ ենք ունենալու, փորձում են նրան իշխանությունից հեռացնել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ուղիղ եթերով փորձեց իրավիճակը հանդարտեցնել: Նրա «լայվը» հազիվ 15 հազար մարդ էր դիտում` հետհեղափոխական 300 հազարի փոխարեն: Մարդիկ նրանից սպասելիքներ չունեն եւ չեն հանդարտվում` Արցախի վիճակը եւ այն կցկտուր տեղեկատվությունը, որը հասնում է մեզ, թույլ չի տալիս «տուն գնալ»:
Երեկ նորից փողոցներ էին փակել, հանրահավաք եւ բողոքի ակցիա էին անում: Մարդիկ փորձում էին Արցախին ինչ-որ բանով օգնել, բայց հայտնի չէ, թե հաջորդ օրն ինչ նոր աղետ է մեզ սպասվում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում