|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ Երեւանի Հերացի փողոցում ոստիկանները դաժան ծեծխի ենթարկեցին ցուցարար երիտասարդներից մեկին: Ոստիկանները նրան ուժով քաշքշելով, պարանոցը պինդ սեղմած մտցրին մեքենան:
Երիտասարդին հաջողվեց դուրս գալ մեքենայից, ինչից հետո ոստիկանները ավելի քան 10 հոգով հարձակվեցին նրա վրա եւ բռունցքներով սկսեցին հարվածել դեմքին եւ գլխին:
Ոստիկաններից միայն մեկը ողջամիտ գտնվելով կարողացավ հանդարտեցնել ընկերներին եւ ի վերջո երտասարդին կարողացան նորից հետ մտցնել ոստիկանական մեքենայի մեջ: