|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախցի 18-ամյա երիտասարդին, որի պաշտպանությունը երեկ ստանձնեցի, Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Բաբայանը։
«Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը զինվորական, որի մասին 2 օր է հարազատները տեղեկություն չունեն:
Կալանքի նիստը հավանաբար կկայանա գիշերը: Կալանավորման հիմքերը բացակայում են:
Հույս ունեմ դատարանը կմերժի կալանքի միջնորդությունը»,- գրել է Բաբայանը։