|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Ետընտրական պոստուլատներ
Պոստուլատ N1
Մարդկանց մեծ մասը չմասնակցեց ընտրություններին, որովհետեւ հույս չունեին, որ ընտրություններով կարելի է իրավիճակ փոխել։ Այդ համոզմունքը ջարդվեց։ Հիմա այդ հույսը ծնվեց։
Պոստուլատ N2
Փողը որոշիչ չէ։ ՔՊ-ի եւ Ապրելու Երկրի արդյունքները ցույց տվեցին, որ փողը կարեւոր ռեսուրս է, սակայն ոչ որոշիչ։ Առաջնայինը քաղաքական բովանդակությունն է։
Պոստուլատ N3
ՔՊ-ի համակարգը սկսում է փլուզվել, սպասենք առնետավազքին։ ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է»։