|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարող ենք արձանագրել, որ կա խորը զանգվածային ապատիա, որը ինչքան փորձենք արդարացնել այս կամ այն գործոնով, միևնույն է, չի փոխում խնդրի էությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը․
«Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կա նաև քաղաքական ճգնաժամ, որի պայմաններում գործող ուժերը հիմնականում մարգինալացվել են և չեն արտահայտում հասարակության ճնշող մեծամասնության պատկերացումներն ու սպասելիքները։ Ասվածը վերաբերում է հատկապես իշխող ուժին, որն այլևս այն չէ, ինչ կար երկու-երեք տարի առաջ։
Իդեպ, լեգիտիմության մասին ամենաշատ խոսող ուժը լեգիտիմության լուրջ խնդիր ունի հենց միայն այսօրվա ընտրությունների մասնակցության առումով, որը բնականաբար կարելի է մեկնաբանել որպես անվստահություն, բոյկոտ։
ՔՊ-ի այնքան հպարտության առարկան լեգիտիմությունը այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի»։