|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանն` ի դեմս գործող իշխանությունների, ընտրել է ոչ թե ՌԴ-ին, կամ պայմանական Արևմուտքին, այլ Թուրքիային:
Ճիշտ են ասում բոլորը, ովքեր վստահեցնում են, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում մեզ մոտ այլ ռազմական կոնտինգետ կհայտնվի, պարզապես «մոռանում են» ասել, որ այդ կոնտինգետն ունենալու է թուրքական դրոշ:
Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը սպասարկում է Էրդողանի քաղաքականությունը:
2020 թ. պատերազմով փաստացի Փաշինյանն է, որ Անդրկովկաս վերադարձրեց Թուրքիային, ով մինչև այդ միջնոջդավորված էր միջամտում տարածաշրջանի պետությունների հարաբերություններին:
Աղդամում տեղակայված մոնիտորինգային կենտրոնից մինչև Էրդողանի ուղիղ միջամտություն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում և ՀՀ ներքին գործեր`մեկ բանի վկայությունն են. Փաշինյանն է գործիքներից մեկը, որով Թուրքիան ամրապնդվում է տարածաշրջանում:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր