|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը կտրվի նախաքննական մարմնին: Ասել է թե՝ գնդակը իրավապահների դաշտում է՝ Ջալալ Հարությունյանի գործը կուղարկվի դատարան, թե կկարճվի:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել էր։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ քրեական վարույթի նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, ուստի կայացվել է քրեական հետապնդումը կասեցնելու որոշում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է երկու դրվագով, երկուսն էլ 44-օրյա պատերազմին են առնչվում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: