|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սրա դիվանագիտության և պատմության չիմացությունն արդեն զարմանալի չէ, քանի որ Նիկոլին ծառայողներից է...։
Ի գիտություն լուսավորյալ սույն կերպարի՝ ասեմ, որ Ալիևը, ի տարբերությում դավաճան Նիկոլի, երբեք հենց այնպես իր զորքերը իր բանակի կողմից գրավված տարածքներից դուրս չի բերի...Դա արել է միայն լուսավորյալ Էդմոնի շեֆը` կապիտուլյանտ Նիկոլը, որը 44֊օրյա պատերազմից հետո ահռելի տարածքներ նվիրեց Ադրբեջանին, որոնք վերջինս դարձրեց պլացդարմ` Հայաստանին և Արցախի վրա նորանոր հարձակումնոր կազմակերպելու համար...։
Երկրորդը` ո՞ւմ համար դուրս բերի` պարտված Հայաստանի, որի ղեկավարն առանց որևէ խնդրի բավարարում է Բաքվի պահանջների 99,9 %...։
Ադրբեջանն արհամարհած ունի Հայաստանի և հայության հետ ինչ-որ վստահության ամրապնդումները...։
Էդմոնի նման այսպիսի լալահառաչ աղերսանք-մեսիջներն ուղղակի զավեշտալի են...»։