|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հայաստանի անվտանգային արդյունավետ ձեւաչափը Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին է։
Նիկոլ, քո պաշտելի Էրդողանը երեկ ասել է, որ «Կովկասում Հայաստանը սադրիչ քայլեր» է դրսեւորում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա, իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում է Ռուսաստանի հետ։
Նիկոլ, բա «դրական ազդակ էիր» է ստանում թուրքերից։
Ո՞վ է սատարելու Հայաստանին պանթուրքիզմի դեմ հերթական սպասվող բախմանն ընդառաջ։
Քո սիրելի Արեւմուտքը բացի հայտարարություններից այլ բանի ընդունակ չէ։
Հայաստանի անվտանգային ու աշխարհաքաղաքական միակ արդյունավետ ձեւաչափը կարող է լինել Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին»։