|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Մի կերպ ինձ ստիպելով կարդացի, վարչապետ կոչեցյալի տված հարցազրույցը, իտալական La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյմանին։ Կարդում ես լրագրողի տված հարցերն ու վարչապետ կոչեցյալի կողմից դրանց տված պատասխաններն ու ապշում։ Տպավորություն է ստեղծվում, որ կարծես հայաստանցի լրագրողը, արցախահայության ճակատագրով անհանգստացած, սուր հարցեր է տալիս Ադրբեջանի նախագահին։
Զարմանալ կարելի է, որ օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Պատկերացրեք, թե ինչպես են արհարմարհելու հայ ժողովրդին այն հարյուր հազարավոր իտալացիները, որոնք կկարդան այդ հարցազրույցը, հատկապես , որ վստահ են, որ Հայաստանում, խայտառակ պարտությունից հետո, իբր հայ ժողովուրդը նորից ընտրել է այդ արարածին։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան