|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» գրում է․ «ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, ըստ իրավապահ մարմինների մեր աղբյուրների, ցուցմունք է տվել ՀՀ երրորդ նախագահի դեմ: Թե ինչ բովանդակության է այդ ցուցմունքը, մեր աղբյուրները չեն բացահայտում։ ՀՀԿ-ականների հետ մասնավոր զրույցներում եւս չհաջողվեց ստուգել ինֆորմացիայի իսկությունը, մի քանիսը ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին՝ ասելով, որ նման ինֆորմացիա իրենց հայտնի չէ:
Իսկ օրերս հայտնի դարձավ, որ 2020 թվականից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնող Վաչագան Ղազարյանի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ հաշտության համաձայնություն է կնքվել․ «2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու եւ հայցապահանջում ներառված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում»։ Ենթադրում ենք՝ հենց այս դրվագով կարող է լինել ՀՀ երրորդ նախագահի դեմ ցուցմունքը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում