|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մենք՝ հայրենիքի համար ամենաթանկը՝ մեր որդիներին տված ծնողներս, Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00 –ին լինելու ենք Ազատության հրապարակում:
Կարծես թե իզուր չեն անցել մեր ամիսներ շարունակ հնչեցրած ազգային և պետականամետ ուժերի համախմբանն ուղղված կոչերն ու ջանքերը: Տեր կանգնենք տասնամյակների արցախյան գոյապայքարում մեր հազարավոր նահատակված զավակների գործին՝ Արցախի ազատ, ինքնորոշված ապրելու իրավունքին՝ թշնամի պետության ճիվաղներից դուրս, Մայր Հայաստանին միավորվելու ձգտումով: Դա նաև մեր բոլորիս այսօր և վաղը մեր պատմական հողում արժանապատիվ , ազատ ու անկախ ապրելու համար է:
Կոչ ենք անում բոլոր հերոսածին ծնողներին և պետության արժեքը գնահատող մեր հայրենակիցներին մասնակիցը լինելու Արցախի պաշտպանությանը նվիրված սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին: