|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահն օգոստոսի 17-ին ընդունել է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում՝ անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։
Դավիթ Իշխանյանը կարևորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ: