|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի պահանջով նախատեսվող Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին կարող եք հետևել առցանց՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին», - գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանն օգոստոսի 11-ին դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով ԱԽ արտակարգ նիստ գումարել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։