|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ:
Պարոն Սարգսյան, հունիսի 15-ից Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը ամբողջական շրջափակման մեջ է պահում. դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար մատակարարումները: Մինչ այդ նաև ՀՀ-ից էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն էր խափանել: Այս ամենը ինչ հրատապ խնդիրներ են ստեղծել Ստեփանակերտում այսօրվա դրությամբ: Ինչպե՞ս է քաղաքապետարանը փորձում լուծում տալ այդ խնդիրներին:
Լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Կոնկրետ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող ոլորտների խնդիրները մեծ դժվարությամբ ենք կարողանում փոքրիշատե կարգավորել, այն էլ մասնակիորեն, որովհետև անգամ սովորական, առօրյա խնդիրները ներկա պայմաններում անհաղթահարելի բնույթ են ստանում: Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա: