|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահ պարոն Իշխանյանին
Մեծարգո պարոն Իշխանյան,
Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ:
Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին:
Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
«Հայաստան» խմբակցության ղեկավար ՝ Սեյրան Օհանյան