|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Oգոստոսի 2-ին անհայտ անձինք Կոտայքի մարզի Պտղնիի ձորում՝ ջրատարի սանիտարական գոտում, առանց «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնեցման, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրականացրել են հողային աշխատանքներ:
Խախտելով խողովակաշարի պահպանումն ապահովող պայմանները՝ հեռացվել է ջրատարի տակ գտնվող հողը, որի հետևանքով թուլացել է «Արզնի 1» 900 մմ-ոց թուջե ջրատարի հիմքը և ճկվելու հետևանքով կոտրվել:
Ընկերությունից նշում են, որ ջրի մեծ արտահոսքը դադարեցնելու և վթարը վերացնելու համար տևական ժամանակով ջրանջատում հայտարարվեց Երևանի Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում, որն էլ արդարացիորեն առաջացրեց սպառողների դժգոհությունը: Իսկ ընկերությանը պատճառվեց խոշոր չափերի գույքային վնաս:
Այս առիթով Վեոլիա Ջուր ընկերությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն՝ պարզելու համար իրավախախտում կատարած անձանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: