|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երեւանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից:
Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ եւ վերադարձնում մանրադրամը:
«35 եւ 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղեւորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչեւ կանցնենք տոմսային միասնական համակարգին»,-ասում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Փոփոխությունն արվել է ուղեվարձի գումարը վարորդին չտալու, նրա ուշադրությունը չշեղելու նպատակով:
Քաղաքացիների համար սա դեռ նորություն է, անսովոր, բայցեւ՝ կարեւոր: Կփակցվեն նաեւ հուշող պաստառներ:
Վարորդները խնդրում են ավտոբուսից օգտվել՝ ունենալով մետաղադրամ: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ լուծումը ժամանակավոր է:
Հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով բոլոր ավտոբուսներում կներդրվի միասնական տոմսային համակարգ: