|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել ծայրահեղ բնույթ է ստանում ու այս ամենը միայն խորությամբ ու ողջ ծանրությամբ կարող են զգալ միայն այն մարդիկ, ովքեր Արցախում են:
Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել, որովհետև կյանքի ապահովումը միայն հաց ու ջուրը չի:
Սկսած հոգեբանական մեծ ճնշումներից մինչև նվազագույն կենցաղային պայմանների բացակայություն:
Իսկ հայաստանյան իշխանությունն իր համար առաջնային խնդիր է դրել` նվազագույնը ֆոնային առումով անհոգ կյանքի ու դրական տրամադրությունների իմիտացիա ապահովել, ինչն էլ հնարավոր բոլոր միջոցներով փորձում է ապահովել»: