|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ավտոներկրողներից տեղեկացանք, որ ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից եւ սկսել են վերադարձնել այն ավտոներկրողների ԱԱՀ-ն, որոնք վաճառքից 10 տոկոսից ավելի շահույթ չեն ունեցել։ Անցած շաբաթներին մենք անդրադարձել էինք այս խնդրին: Գրել էինք, որ անգամ ՔՊ-ում են կարծում, թե Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործեր է հարուցում, որ «ջրի» ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը՝ պատճառաբանելով, թե իբր ոմանք բիզնես են անում եւ մեծ շահույթ ստանում, դրան գումարած էլ՝ ԱԱՀ-ն են հետ ստանում։
Գրել էինք, որ ՔՊ-ում Բադասյանին ու Քյարամյանին դեռեւս հուլիսի 13-ին կանչել էին բացատրություններ պահանջելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չէին ներկայացել խորհրդարան։ Տեղեկացանք, որ օրերս Բադասյանի հետ մի խումբ պատգամավորներ են հանդիպել, բավականին թեժ զրույց ունեցել, որից հետո է ՊԵԿ-ը «զադնի դրել»։ Հիշեցնենք․ խոսքը դրսից ներկրված եւ Ռուսաստան արտահանվող մեքենաների մասին է:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։