|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախում ստեղծված ծայրահեղ վիճակի մասին քննարկում ենք ունեցել «Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի» ուսանողների հետ, այդ մասին գրում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Խոսել ենք Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետևանքների, ադրբեջանական անօրինական ներխուժումների, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու և արցախցիներին արտաքին աշխարհից մեկուսացված պահելու մասին:
Արդեն 211-րդ օրն է Արցախը լիակատար շրջափակման մեջ է:
Արցախում բացակայում են ապրելու համար անհրաժեշտ տարրական միջոցները` սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, վառելիք: Լրջագույն խնդիրներ կան կապված հոսանքի և խմելու ջրի հետ:
Բուժանձնակազմը զրկված է վիրահատելու հնարավորությունից, և այս ամենն ուղեկցվում է պարբերաբար հնաչող կրակոցներով և սպառնալիքներով: Այս հակամարդկային իրավիճակը միտված է բնակչությանը ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որը մարդու իրավունքների ոչ թե խախտում, այլ ոչնչացում է»,- նշել է նա։