|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգին։
Եղիշե Կիրակոսյանը և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հյուրերին են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին վերաբերվող հարցրերը։
Եղիշե Կիրակոսյանը անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վարած խտրական և հայատյաց քաղաքականության հետևանքով իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող խնդիրներին։
Բարձրացվել են նաև 44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված, անհետ կորած և բռնի անհետացած անձանց իրավունքներին առնչվող հարցեր: