|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը փաստաբանին դեռ չի տրամադրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի 8-րդ մաս՝ 8. Որոշման (կալանքի- խմբ.) եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձեւով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձեւով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ:
Իրականություն՝ օր 4-րդ, կամ ավելի հստակ՝ 100 ժամ 8 րոպե, իսկ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ոչ ինձ, ոչ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել:
Երկրի փնթի ու գարշահոտ կառավարչի դատական համակարգը չի կարող լինել պարտաճանաչ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Հակակոռոպցիոն դատարանը Արմեն Աշոտյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում է կայացրել: