|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աներկբա է․ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:
Սա իշխանությունների` հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրությանը շեղելու և սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին, ցայտնոտային և դատապարտված քայլն է:
Սրանք կարմիր գիծ չունեն․ սրանց միակ խրամատը սեփական աթոռն է։
ժողովրդավարության ջատագով միջազգային հանրությունը շարունակում է աչք փակել երկրում խորացող հակաժողովրդավարական և հակաիրավական այս ընթացքի վրա։ Նրանք նույն խրամատում են․․․
Ժողովրդային ընդվզումն այլընտրանք չունի։ Սրանք ոչնչացնում են ամեն բան, ինչ կապ ունի պետության, Հայրենիքի և ինքնության հետ։
Ժողովրդային ընդվզումն այլընտրանք չունի։
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր