|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դատավոր Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, ԲԴԽ-ում դադարել են։ Այս մասին Yerkir.am-ն տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։
«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։
Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած:
Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Մեսրոպ Մակյանը կշարունակի պաշտոնավարումը որպես վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- հայտնում է խորհուրդը: