|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Այն որ Արմեն Աշոտյանը կալանավորվելու էր, կասկած չունեի, քանի որ գրպանային քննիչները հենց այնպես չէին ձերբակալի նրան,իսկ «գործը» «քննում» էր , նույնպես գրպանային,վերամբարձ անվանմամբ՝ «հակակոռուպցիոն դատարանը»։
Հավանաբար, շուտով կստեղծվի Արմեն Աշոտյանին պաշտպանող հանձնաժողով, ինչպես Գրիգորի Խաչատուրովի դեպքում, մինչև հաջորդ քաղբանտարկյալն ու նոր պաշտպանական խումբը։ Իսկ բռնապետիկ-դավաճանը հանգիստ շարունակում է հայրենիքի վաճառքն ու դրան ընդդիմացողների հանդեպ ռեպրեսիաները։
Այսօրվա Հայաստանում,այսպես կոչված, իրավական, սահմանադրական ճանապարհով պայքարն անիմաստ, ինքնաարդարացնող զբաղմունք է։ «Ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք, ինչ ուզեմ կանեմ» մտքում հռհռում է դավաճանը։
Մի խոսքով,մոռանալ է պետք «քաղաքակիրթ» պայքարն ու լինել վճռական»։