կարևոր
2977 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-29 20:34
Հասարակություն

Մեկ օրում 2-րդ ապատեղեկատվությունը

Մեկ օրում 2-րդ ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում: