|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Իրավապահ մարմնի փոխանցմամբ, մայիսի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել»,-նշում են ոստիկանությունից։