|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բելառուսի իր գործընկեր Վիկտոր Խրենինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը չհայտարարված պատերազմ է սանձազերծել Մոսկվայի և Մինսկի դեմ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Այսօր մենք միասին դիմադրում ենք հավաքական Արևմուտքին, որն, ըստ էության, չհայտարարված պատերազմ է մղում մեր երկրների դեմ», - ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությունն առավելագույն ագրեսիվ ուղղվածություն է ձեռք բերել»:
«Համալիր միջոցառումներ են իրականացվում Արևելյան Եվրոպայում Դաշինքի միացյալ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Միութենական պետության սահմանների մերձակայքում տեղակայվում են լրացուցիչ զորակազմեր և ռազմական ենթակառուցվածք, ակտիվացվում է ուսումնամարտական և հետախուզական գործունեությունը», - հավելել է Սերգեյ Շոյգուն: