կարևոր
4105 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-24 23:37
Հասարակություն

«Ավետյաց Երկրի տեսիլքով»․ Բագրատ Սրբազանը գիրք է հեղինակել․ շնորհանդեսը՝ մայիսի 29-ին

«Ավետյաց Երկրի տեսիլքով»․ Բագրատ Սրբազանը գիրք է հեղինակել․ շնորհանդեսը՝ մայիսի 29-ին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գիրք է հեղինակել՝ «Ավետյաց Երկրի տեսիլքով»։ Այդ մասին տեղեկանում ենք Տավուշի թեմից։

Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում թե՛ մեր անցած ճանապարհի և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա:

Գրքում ուրվագծվում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնությունը և մղում մեզ ապրելու Ավետյաց Երկիրը կառուցելու տեսիլքով, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի և ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության մեծ տունն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:

Գրքի առաջին շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի Գրողների Միության Կլոր սրահում (ք․ Երևան, Բաղրամյան 3)։