|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԲԵՄԱԴՐՈւԹՅՈւՆ՝ «ՀԱՐՑՈւՊԱՏԱՍԽԱՆ»
Մի կերպ ինձ ստիպեցի և լսեցի ԱԺ կոչվող բալագանում , քպ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը»։ Առանց վարանելու, վստահ կարելի է ասել, որ այն հերթական բեմադրությունն է։
Ստրկատեր-վարչապետը իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական ստրուկների մեջ ավագին( ԱԺ խոսնակ), որն էլ ստրուկների միջև բաժանում է հարցերը։
Ամեն անգամ քպ-ական ստրուկներն իրար կոկորդ են կրծում, հարց տալու իրավունք ստանալու համար, քանի որ այն հիանալի հնարավորություն է տիրոջը քծնելու, աչքի ընկնելու համար։ Հետագայում, հատուկ հանձնաժողովը, ավագ ստրուկի նախագահությամբ, ուշադիր լսում և գնահատում է ամեն ստրուկի հարց տալու ընդունակությունը, ոճը, քծնանքի չափն ու մակարդակը։
Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան