կարևոր
2218 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-23 13:47
Քաղաքական

ԱՄՆ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալ ծառայողներն ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում խոսել Հայրենիքը հանձնելու պատրաստ բարձրաստիճան դավաճանների հետ․ Արտակ Զաքարյան

ԱՄՆ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալ ծառայողներն ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում խոսել Հայրենիքը հանձնելու պատրաստ բարձրաստիճան դավաճանների հետ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«ՀՀ գլխավոր դավաճանի ասուլիսին զուգահեռ, Երևանում ամերիկյան դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ժամանման մասին։ Ըստ հայտարարության` ՀՀ բարձրաստիճան դավաճանների հետ հանդիպման նպատակով, Հայաստան են ժամանել ԱՄՆ ՊՆ գեներալ-մայոր Կիտ Ֆիլիպսը և Պատրիկ Պրայորը:

ԱՄՆ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալ ծառայողներն ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում խոսել Հայրենիքը հանձնելու պատրաստ բարձրաստիճան դավաճանների հետ: Նկատի ունենալով Նիկոլի հայտարարությունը, որն ուղղված է Արցախը հանձնելուն, հետևաբար նաև Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, ապա բավական հետաքրքիր է, թե ի՞նչ հետևանքների կհանգեցնի այս այցը։

Կա մտավախություն, որ ՀՀ դավաճանության (կառավարության) ղեկավարը, խաղաղության դրոշակը ձեռքին` Հայաստանը կարող է վերածել երկրորդ Ուկրաինայի: Գլոբալ շահերի տեսանկյունից հոգ չէ, որ հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը ոչ միայն ավերակների կվերածվեն` ինչպես Ուկրաինան,այլ կարող են ամբողջովին զոհաբերվել: Սակայն գլոբալ խաղատախտակի համար, այս պահին, կարևորը ոչ թե հայ ժողովրդի ապագան է, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն ու Իրանին օղակի մեջ վերցնելն է:

«Սասնածռերի» աչքը լույս:

Հ.Գ. Ի դեպ` Վրաստանի կառավարությունն առայժմ կարողանում է խուսափել այդ հեռանկարից»: