|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ չնայած Մոսկվայի՝ պատրաստակամության մասին բազմաթիվ հայտարարություններին։ Այս մասին նա նշել է գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ այս պահին դա հարմար ժամանակ չէր լինի: Մոսկվան հիմա ակնհայտորեն պատրաստ չէ բանակցություններին»,- ասել է Շալենբերգը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արեւմուտքը պետք է բանակցություններ սկսի Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ:
Նրա կարծիքով, Ուկրաինայի դաշնակիցները պետք է շարունակեն երկրին ռազմական, հումանիտար եւ տնտեսական աջակցություն ցուցաբերել պաշտպանության պայքարի համար, ինչպես նաեւ հետեւողականորեն պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի Դաշնության դեմ։
Ռուսաստանին եւ ռազմական մտադրություններ ունեցող այլ պետություններին պետք է զսպել, ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը։