կարևոր
2785 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-17 22:35
Հասարակություն

Հանդիպում «Տրիբունա» քաղաքական շարժման հիմնադիր֊նախագահ Դավիթ Ճիճինաձեի հետ. Վրաստանի Հայ Համայնք

Հանդիպում «Տրիբունա» քաղաքական շարժման հիմնադիր֊նախագահ Դավիթ Ճիճինաձեի հետ.  Վրաստանի Հայ Համայնք

Այսօր, կայացավ հանդիպում քաղաքական շարժում «Տրիբունա»-ի հիմնադիր և նախագահ` Դավիթ Ճիճինաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը:

Դավիթ Ճիճինաձեն ընդհանուր խոսեց և իր կարծիքը արտահայտեց տարածված տեսահոլովակի մասին, որտեղ ոմն մեկը Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ հնչեցրեց վիրավորանքներ և սպառնալիքներ, նա նաև շեշտեց, որ այդ անձը չի եղել կուսակցության անդամ, այլ ուղղակի ակտիվիստ էր։

Տարբեր կուտակված հարցեր հնչեց հասարակական գործիչների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից։

Հանդիպման ընթացքում քննարկվեց տարբեր հարցեր` Վրաստանի և Հայաստանի հարաբերության, մշակույթի և լրատվամիջոցների անորակ քարոզչության մասին։

Մոտակա օրերին իր կենտրոնական գրասենյակում կայանալու է մամուլի ասուլիս, որտեղ Դավիթ Ճիճինաձեն այս դեպքի շուրջ կներկայացնի ավելի լայն հանրությանը։