կարևոր
3622 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-15 16:22
Քաղաքական

ԼՂՀ-ն Նիկոլ Փաշինյանի հոր բոստանը չի, որ նվիրի սրան կամ նրան. Արթուր Խաչատրյան

Եթե նկատել եք՝ վերջերս Փաշինյանը խոսում էր ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ լիակատար տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ինչը, որ Փաշինյանն ակնարկներով էր ասում, երեկ Շառլ Միշելը բացահայտ ասաց։ Այս մասին խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Նրա խոսքով ՝ դրանով Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ:

«Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը։ Նա որպես փաստարկ բերեց 1992 թվականի ԳԽ որոշումը, որով արգելվում  է ՀՀ իշխանության ներկայացուցիչենրին ստորագրել որևէ մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս: Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի բոստանը չէ, նա իրավունք չունի այն նվիրել սրան կամ նրան, մանավանդ, որ ո՛չ ինքը, ո՛չ իր քաղաքական ուժը որևէ ներդրում չեն ունեցել Արցախի Հանրապետության կայացման մեջ: Արցախի ժողովուրդն աներկբա պնդել է, որ իրենք են իրենց ճակատագրի տերը և իրենք են այն որոշելու»,- ասաց Խաչատրյանը:

Նա հայտարարեց, որ նախկինում ՀՀ իշխանությունները եթե ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա միայն վերապահումներով՝ դրա շրջանակում չտեսնելով Արցախը:

Անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները և Հայաստանին չի տալիս նախատեսված զենքը՝ պատգամավորն աաց. «Տասնյակ տարիներ Ռուսաստանը պատշաճ կատարում էր իր պարտականությունները, այսօր չի՞ կատարում... Այն ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը»: