կարևոր
3067 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-15 12:48
Քաղաքական

Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է», «հանդիսատես», բայց գլխավոր դերերում զգացողներին զբաղեցնելով. Մետաքսե Հակոբյան

Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է», «հանդիսատես», բայց գլխավոր դերերում զգացողներին զբաղեցնելով. Մետաքսե Հակոբյան

Երբ գերագույն գլխավոր չհայը անդադար խոսում էր (է) ադրբեջանի կողմից ՀՀ 29800 քառ. կմ ճանաչելու մասին, մեկ նպատակ էր հետապնդում, որ իր եղբայրը, իսկ մեր թշնամին հնչեցնի 86600 քառ. կմ, Արցախը՝ ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Բանակցային «հզոր» գործընթացի այս «աննշան» «մանրուքն» էլ էր համաձայնեցվա՞ծ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, սրա՞ն էլ է ստորակետի ճշտությամբ համաձայն Արցախի Հանրապետության նախագահը, թե՞ չի խառնվում ՀՀ «ներքին» հարցերին կամ, թե «սև ու մութ ուժերը թույլ չեն տալիս, որ կատարի ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները»... Հ.Գ. իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում է», «հանդիսատես», բայց գլխավոր դերերում զգացողներին զբաղեցնելով...
ԻՍԿ ԻՄ ԹԻԿՈւՆՔՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈւՇԻՆ Է»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։