կարևոր
2719 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-11 09:42
Քաղաքական

Ուժային կառույցների միջեւ խաղերի ծախսերը կիրականացվեն պետբյուջեի հաշվին. «Հրապարակ»

Ուժային կառույցների միջեւ խաղերի ծախսերը կիրականացվեն պետբյուջեի հաշվին. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օրեցօր ժողովրդավարության նորանոր բարձունքներ է նվաճում։ Ժողովրդից ոչ մի բան չթաքցնելու խոստումով իշխանության եկածները այսօր ճիշտ հակառակն են անում։ Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված 28 հարցերից եւ ոչ մեկը զեկուցման ենթակա չէ,  ընդ որում՝ դրանից երկուսը գաղտնի են, որոնցից մեկը վարչապետի աշխատակազմին է վերաբերում, մյուսը՝ Ազգային անվրանգության ծառայությանը։ 

Թերեւս հասկանալի է՝ ինչու է կառավարությունը քաղաքացիներից ծածուկ պահում իր որոշումները, մինչ երկիրը լրջագույն անվտանգային մարտահրավերների առջեւ է կանգնած, դիցուք՝ այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացվել «վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը»։

Փաշինյանի որոշմամբ՝  ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերն՝ ըստ մարզաձևերի պետք է մրցեն իրար հետ, իսկ ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի ծախսերն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։