|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել այն պնդմամբ, թե Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու և հանրապետության հետ ավիահաղորդակցության արգելքը վերացնելու Ռուսաստանի որոշումն անընդունելի է։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է Twitter-ի իր էջում:
«Ռուսաստանի հերթական սադրանքը: Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և այցագրային ռեժիմի վերացումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում և օկուպացնում է մեր տարածքները», - գրել է Զուրաբիշվիլին ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ավելի վաղ ստորագրել է հրամանագիր մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի վերացման մասին։
ՌԴ նախագահը մեկ այլ հրամանագրով չեղարկել է Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։