|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում․ որոշ հաշվարկներով՝ առաջիկա շաբաթներին Սարսանգի ջրամբարը ցամաքեցնելու ադրբեջանական պլանը կարելի է իրականացված համարել։
Հինգ ամսից ավելի շրջափակված Արցախում երեք ամսից ավելի է՝ Հայաստանից հոսանք չի հասնում` Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնելու աշխատանքներին: Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ տարբերակն է եղել արցախցիների համար, եւ ցուրտ ձմռան պատճառով աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից՝ էներգիա ստանալու նպատակով։
Եթե այդ պաշարն էլ սպառվի, արցախցիները կզրկվեն ապրելու համար անհրաժեշտ կենսապայմաններից՝ էլեկտրաէներգիայից եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում