կարևոր
4540 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-08 17:09
Քաղաքական

Գործակալ Արաբատը կհամարձակվի՞ պատասխանել Չավուշօղլուին․ Գագիկ Համբարյան

Գործակալ Արաբատը կհամարձակվի՞ պատասխանել Չավուշօղլուին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրքիայի արտգործնախախար Չավուշօղլուն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին... Պարզվում է թուրքը պետք է որոշի, թե Երևանում ի՛նչ արձաններ պետք է տեղադրվեն...

Այս ամենի մեղավորը կապիտուլյանտ Նիկոլն ու իր թրքաբարո թիմն է... Նիկոլը հասկանալով է այս ամենը անում՝ որ մինչև վերջ նվաստացնի նաև հայությանն ու Հայաստանին թուրքի առաջ ինչպես ինքն է նվաստացած ու նսեմացած...

Հիշեք, եթե Նիկոլ Անհողը շարունակի ղեկավարել Հայաստանը, շատ շուտով թուրքերը պարտադրելու են փոխել փողոցների, դպրոցների անունները, որոնք կապ ունեն հայ վրիժառուների հետ, կապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ու տեղը կբացեն քաբաբնոց, ինչպես նաև կպարտադրեն հայերից ներողություն խնդրել թուրերից՝ 1914-18 թվականների համար...

Հետաքրքիր է, գործակալ Արաբատ Միրզոևը կհամարձակվի պատասխանե՞լ Չավուշօղլուի այս ցինիկ ու լկտի հայտարարությանը...»։