կարևոր
2899 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-08 14:31
Քաղաքական

Հիմա Նիկոլն իջեցրել է նաև ՀՀ տարածքի նշաձողը

Հիմա Նիկոլն իջեցրել է նաև ՀՀ տարածքի նշաձողը

7or.am-ը գրում է․ Վաշինգտոնյան գործընթացը ցույց տվեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններ իրականում գոյություն չունեն: Պատճառն այն է, որ հայկական կողմը ոչ թե բանակցային սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ:

Ալիև-Փաշինյան «բանակցություններն», ըստ այդմ, հիշեցնում են խաղ՝ մեկ դարպասի վրա: Ալիևը պահանջում է, Փաշինյանը փորձում է բավարարել դրանք այնպես, որ իր աթոռին վնաս չհասցնի: Բայց հենց մի մասը բավարարում է, Ալիևը բարձրացնում է իր պահանջների նշաձողը: Որքան Բաքուն բարձրացնում է նշաձողը, այնքան Նիկոլն իջեցնում է հայկական նշաձողը և այդպես անդադար:

Նիկոլն իր ցածր նշաձողային քաղաքականությունն արդարացնելու համար մի մարազմատիկ թեզ է առաջ քաշել: Նա հայտարարում է, որ ավելի լավ է ունենալ ցածր նշաձող ու հետո փորձել բարձրացնել այն, քան թե ունենալ բարձր նշաձող ու դրա տակից դուրս չգալ: Սա դիվանագիտության պատմության մեջ երևի ամենաախմախագույն մոտեցումն է: Ըստ իրեն ստացվում է, որ ավելի լավ է Ադրբեջանին ասել «այո» Արցախը հանձնելու հարցում, քան թե պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Հիմա Նիկոլն ինքն էլ է խոստովանում, որ Երևանի կողմից Արցախի կարգավիճակի մասով նշաձողի իջեցումը հանգեցրել է այն բանին, որ Ադրբեջանը չի համաձայնում անգամ փոքրիկ ինքնավարություն տալ Արցախին Ադրբեջանի կազմում: Նիկոլն ուղիղ չի ասում, բայց նրա ասածների ամբողջական փիլիսոփայութունն այն է, որ ինքն ուզում է ամեն կերպ ձերբազատվել Արցախից՝ Ալիևից մուրալով խաղաղություն և 29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան: Բայց դա ոչ թե խաղաղեցնում է Ալիևին, այլ բացում նրա ախորժակը: Պատահական չէ, որ Ալիևը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Դա գալիս է նիկոլի վարած քաղաքականությունից:

Ի դեպ, հիմա Նիկոլն իջեցրել է նաև ՀՀ տարածքի նշաձողը: Պրահայում «Ազատությանը» տված հարցազրույցում նա ասաց, որ պատրաստ է անկլավներ հանձնել Ադրբեջանին: Ավելին, նա ասաց, որ պատրաստ է թուղթ ստորագրել ու դրանից հետո միայն հուսալ, որ Ադրբեջանը զորքերը կհանի ՀՀ տարածքից:

Մի խոսքով, Նիկոլն առաջնորդվում է «զիջել, զիջել մինչև վերջ» կարգախոսով: Միայն թե իր աթոռը կարողանա պահել կամ էլ Հայաստանի կործանումից հետո փախչել մի տեղ ու ապաստան ստանալ: