|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանցիները բողոքում են, որ Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող իրենց տեխնիկան խոցվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Չգիտեմ` համապատասխանում է՞ իրականությանը, թե՞ ոչ: Հուսով եմ, որ այո:
Ավելին` ադրբեջանցիների առաջխաղացումը, դիրքավորումը, ամրացումը պետք էր կանխել հենց սկզբից, երբ մարտի վերջերին առաջանում էին:
Չասեք` էսկալացիայից ենք խուսափել, որովհետև երբ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնում` նա առիթ գտնում է:
Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ երբ դրանք մի տեղում ամրանում են, հետո արդեն սկսում են ճնշել դիմացի հայկական օբյեկտները` և´ քաղաքացիական, և´ ռազմական»,- գրել է նա: