կարևոր
2797 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 17:30
Քաղաքական

Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա Մոսկվայում մայիսի 24-25-ին

Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա Մոսկվայում մայիսի 24-25-ին

Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա Մոսկվայում մայիսի 24-25-ին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Գործարար ծրագրում կընդգրկվեն ԵԱՏՄ առաջնահերթությունների, մաքսային կարգավորման, էներգետիկ անվտանգության, կլիմայական, ինտեգրացիոն եւ այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ: 

«Համաժողովի թեման է «Եվրասիական ինտեգրումը բազմաբեւեռ աշխարհում»։ Այն լիովին համապատասխանում է եվրասիական ինտեգրման զարգացման խնդիրներին։ Համաժողովի նպատակն է ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, տնտեսավարող սուբյեկտների միջեւ հուսալի կապերի ձեւավորումը, ներդրումային եւ նորարարական պոտենցիալների միավորումից սիներգետիկ էֆեկտի հասնելը:

Ծրագիրը ենթադրում է նաեւ լիագումար նիստի, ինչպես նաեւ պանելային նիստերի անցկացում: Ընդհանուր առմամբ նախատեսված է շուրջ 35 միջոցառում։ Դրանց կմասնակցեն անդամ պետությունների առաջին դեմքերը, ԵԱՏՄ երկրների պետական իշխանության մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: