02 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
Անհասկանալի «մանկական» ոգևորություն է թևածում, թե աննախադեպ է, որ Եռագույնը ծածանվում է Թուրքիայում: «Աննախադեպության» հիվանդագին մի մոլուցք է սա: Իրականում այստեղ ոչ մի նորություն էլ չի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով նաեւ լուսանկար է տարածել:
«Լուսանկարում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքն է, որը տեղակայված է Ստամբուլի ուղիղ կենտրոնում, Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, Ջումհուրիյեթ պողոտայի վրա, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող պատմական շենքում: Դեռ 2000-ականներին այնտեղ, այդ ժամանակվա մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանի նախաձեռնությամբ ծածանվեց հայոց Եռագույնը ու շարունակվում է ծածանվել...»։
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր լուսանկար հրապարակել՝ գրելով. «Եռագույնը՝ Անկարայում»: