կարևոր
3109 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-30 15:29
Քաղաքական

Իշխանությունները գնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը փակելու ճանապարհով. Վլադիմիր Մարտիրոսյան

Իշխանությունները գնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը փակելու ճանապարհով. Վլադիմիր Մարտիրոսյան

Իշխանությունները գնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը փակելու ճանապարհով: Գխավոր հանձնիչի վերջին շաբաթվա մարզային, գյուղական այցերի համարյա ամենօրյա ռեժիմը ցույց է տալիս, որ լեգիտիմության խորը ճգնաժամի մեջ գտնվող իշխանությունը փորձ է անում ռեաբիլիտացնել, թե իր վարկանիշը, թե մոնիտորինգ անել տրամադրությունները հանձնման վերջին ակտից առաջ:

Ինչ անել

1. Որքան մեծանա ճնշումը, նյարդը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության ստուգման ռեժիմի մեջ: Ճշտելով, թե արդյոք այդ համակարգերը ոտքի վրա կանգնած կմնան վերջնական ակտի ժամանակ, թե կընկրկեն:

Մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների իշխանահպատակ լինելու լոյալությանը, ինչը գոնե, թե կառկախի հանձման պրոցեսը:

2. Վերջին հինգ տարիներին իշխողների կողմից միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսել են սննկանալ, քանի որ հենց այդ համակարգերում այդ միֆերն այլևս ռելեվանտ չեն: Դրա համար անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում այս փուլում ագրեսիվ կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և հենց «ժողովրդի» հետ արժեքային և բարոյական խզման բազմաթիվ օրինակներ: Փաշինյանի և իր ժողովրդի միջև խզումն այլևս իրականություն է, այդ խզման ագրեսիվ ցուցադրությունը ևս հանձման կասեցման որոշակի գործիք է:

3. Որքան մեծանա ճնշումը, այդքան էլ տեսանելի է դառնալու իշխանական համակարգի անկատարությունն ու հեղհեղուկությունը: Կադրային քաղաքականության արդյունքում ձախողված ոլորտների օրինակները բազմաթիվ են, դրանք պետք է դառնան դրոշակ, ունենան հասցեներ և անուններ: Սա կկրճատի գործող իշխանական ակտորների վրա հենվելու հնարավորությունը:

4. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է:

Այս ռեսուրսը ևս կիրառման ենթակա է:

5. Իշխանության հիմքերի սասանումը և միատարության փլուզումը հանգեցնելու է թե՛ հասարարակական և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են և չկա ոչ՛ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Սա պետք է ցուցադրվի անընդհատ:

6. Ինքնին լեգիտիմության նվազումն ու թուլացումը դառնալու է ազդակ հատկապես իշխանության ընտրազանգվածի մոտ, որ հեղափոխական էլիտան այլևս անկարող է հասարակական լայն զանգվածներին համոզել, որ ընտրված քաղաքական ուղին ճիշտ է, Արցախը հանձնելը դավաճանություն չէ, ՀՀ տարածքային ամբողջականությունը չվերականգնելը դավաճանություն չէ: Դա անողներն էլ անկարող են լինելու մշակել այնպիսի քաղաքական բանաձևեր որոնց կրկին հնարավոր կլինի հավատալ:Արցախից հրաժարվողը ԴԱՎԱՃԱՆ է, իսկ
սեփական հայրենիքը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնողը ևս ԴԱՎԱՃԱՆ է, պետք դառնա յրաքանչյուր ընդդիմադիր գործչի յուրաքանչյուր տեքստի,մտքի նախաբան:

7. Իշխանական ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման, թե ներսից, թե դրսից, թ՛ե մարդկային և թ՛ե կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խորը ճգնաժամ: Սա արագ խորացնելու միակ ձևերից մեկը հանրային ընդվզման այդ թվում խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման և ճնշման մեջ է:

8. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ» իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը: Դա ևս հնարավոր է:

9. Իշխանական շարքերում քաղաքական անվտանգային սննկացումը բերելու է նրան, որ ոչ ուժային, ոչ հանրային և ոչ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի լինելու:

11. Սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք: Ընդդիմությունը պետք է պահանջի ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ: Առհասարակ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից:

10. Դիմադրությունը, պրոտեստը, ընդվզելն ու չհամաձայնվելը ամեն կերպ պետք է դառնա մոդա, trend,
mainstream, brand եթե կուզեք:

Ընդդիմության սկզբունքային և օպերատիվ, ինքնազոհ և концавик գործելաոճը, պրոտեստի գրագետ, տեխնոլոգիապես ճկուն, քաղաքականապես համակարգված գործելաոճի արդյունքում իշխանության ապալեգիտիմացումն ու ուժազրկումը, որի պարագայում նա կունենա

հանրային անէական աջակցություն
ուժային ճնշման անհասանելի գործիքներ

սեփական քաղաքական և կադրային ռեսուրսի ամուլություն և փախուստ, կարող է դառնալ օրերի հարց, կրկնում եմ օրերի հարց:

P.S. Հայաստանին հաշված ամիսներ, եթե ոչ շաբաթներ են մնացել:

Այլևս ֆալշստարտի տեղ չկա:

Վլադիմիր Մարտիրոսյան

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն