|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 28-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 16 հարց:
Խորհուրդը չի ընդունել ««2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» հարցի քննարկման տևողությունը երկարացնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկը: